ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի առավոտյան ժամը 10.20-ի սահմաններում կորել է կապը ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ըստ հաղորդագրության, ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից` ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնելու նպատակով։
Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում