Հայտնի է դարձել, թե երբ Հայաստանի նախագահը կտեղափոխվի

18.12.2018, 11:11
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն օրենք է ստորագրել, որի համաձայն, Բաղրամյան 26–ի շենքը կդառնա նրա նստավայրը:
 Հայտնի է դարձել, թե երբ Հայաստանի նախագահը կտեղափոխվի
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն օրենք է ստորագրել, որի համաձայն, Բաղրամյան 26–ի շենքը կդառնա նրա նստավայրը, գրում է «Հրապարակ» թերթը։

Պարբերականի աղբյուրը հայտնում է, որ նախագահը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի հունվարին։

Ներկայում քննարկվում են վարչապետի հետ համատեղ ընդունելությունների դահլիճների օգտագործման հարցերը։ -0-