Հայտնի է առաջիկա չվերթերի չվացուցակը

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է առաջիկա օրերի չվացուցակը:
«Տեղեկացնում ենք, որ ս. թ. հուլիսի 19֊ին կիրականացվի Մինսկ-Երևան֊Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։35):
Ս. թ. հուլիսի 19֊ին կիրականացվի Երևան֊Եկատերինբուրգ֊Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09։00, ժամանում 17։05)։
Ս. թ. հուլիսի 19֊ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ֊Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19։30):
Ս. թ. հուլիսի 19֊ին կիրականացվի Երևան֊Դուբայ֊Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 19։40, ժամանում ս. թ. հուլիսի 20 02։45)»,- նշվում է կոմիտեի Facebook-յան էջում:
Նշվում է, որ արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:-0-