Հայրը և որդին կախվել էին Երևանում. քրեական գործ է հարուցվել

12.05.2017, 14:58
Քննություն է կատարվում` պարզելու հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները:
Հայրը և որդին կախվել էին Երևանում. քրեական գործ է հարուցվել
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Քննություն է կատարվում` պարզելու հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մայիսի 10–ի ուշ երեկոյան հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում:

Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել են հոր և որդու դիերը` կախված վիճակում>>

ՀՀ ԱԻՆ աշխատակիցները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ կախված վիճակում, հայտնաբերվել 2 տղամարդու դի: Տուժողները նույն տան բնակիչներն են՝ 1954թ. և 1988թ. ծնված հայր և որդի Հակոբյանները:

Դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, հետմահու դատահոգեբանական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ -0-