Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել են հոր և որդու դիերը` կախված վիճակում

11.05.2017, 01:06
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել են հոր և որդու դիերը` կախված վիճակում
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 23:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 24 շենքի 1-ին բնակարանի բնակիչները՝ հայր և որդի, տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, հաղորդում է shamshyan.com–ը։

Փրկարարները, բացելով պատշգամբի, այնուհետև տան դուռը, բնակարանում հայտնաբերել են հոր ու որդու դիերը՝ կախված վիճակում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները:–0–