Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կգործեն անվճար երթուղիներ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

22.04.2025, 12:00
Ապրիլի 24–ին մինչև 22։00–ն կգործեն անվճար երթուղիներ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կգործեն անվճար երթուղիներ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվականի ապրիլի 24-ին ժամը 8:30-ից մինչև 22:00-ն կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Անվճար փոխադրումը կիրականացվի հետևյալ երթուղիներով.

  • հ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։

Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:

  •  հ.2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:

Հետադարձը՝ նույն ուղեգծով: