575.46
6.57
485.33
+25
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 39050 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հայկական ԶՈՒ-ն խոցել է հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ. սահմանին պահպանվում է հարաբերական անդորր. ՊՆ

08:40
15 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Загружается новость ... "Лево"

«Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում»,- նշել է նա: -0-


Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի ավելի քան 10 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, կրակոցների հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան, ինչպես նաև երեք զինծառայող: Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան: Ադրբեջանում պաշտոնապես հաստատել է 11 զոհ:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:08
02 Օգոստոսի 2020
Տավուշցիներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ. մարզպետ (ՎԻԴԵՈ)
Մեծ թափով շարունակվում են հակառակորդի հրետակոծության հետևանքով սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները. ՎԻԴԵՈ
19:05
02 Օգոստոսի 2020
Օգոստոսի 3–ից կկազմակերպվեն դասեր հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար
ԿԳՄՍՆ–ից զգուշացնում են, որ օգոստոսի 3–ից կկազմակերպվեն դասեր հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար
18:21
02 Օգոստոսի 2020
«Ամերիա ճամփորդություն» վիճակահանություն. հնարավորություն բացահայտելու Հայաստանը մեզ հետ
Ամերիաբանկը Visa վճարային համակարգի հետ միասին հանդես է գալիս հատուկ առաջարկով
14:07
02 Օգոստոսի 2020
Կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
11:20
02 Օգոստոսի 2020
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից 193 մարդ է առողջացել, 5-ը՝ մահացել․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 61 տարեկան
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից 193 մարդ է առողջացել, 5-ը՝ մահացել․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 61 տարեկան
10:57
02 Օգոստոսի 2020
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 209 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 39050–ի
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 209 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 39050–ի
16:42
01 Օգոստոսի 2020
ԿԳՄՍ փոխնախարարը խոսել է սեպտեմբերից դպրոցների բացման հավանականության մասին
Քննարկվում է 3 սցենար. ԿԳՄՍ փոխնախարարը խոսել է սեպտեմբերից դպրոցների բացման հավանականության մասին
13:08
01 Օգոստոսի 2020
Սուրենյանը ներկայացրել է օգոստոսի եղանակի կանխատեսումը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Սուրենյանը ներկայացրել է օգոստոսի եղանակի կանխատեսումը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:13
01 Օգոստոսի 2020
COVID-19–ից մահացել է 11 մարդ, 41–ամյա տղամարդը չի ունեցել քրոնիկ հիվանդություն. ԱՆ
COVID-19–ից մահացել է 11 մարդ, 41–ամյա տղամարդը չի ունեցել քրոնիկ հիվանդություն
10:55
01 Օգոստոսի 2020
291 դեպք` 1 օրում. Հայաստանում COVID-19–ի դեպքերը հասան 38841–ի
291 դեպք` 1 օրում. Հայաստանում COVID-19–ի դեպքերը հասան 38841–ի
09:00
01 Օգոստոսի 2020
Նորածնի դաժան սպանությունը, COVID-19–ի նահանջը, նոր նախարարի նշանակումը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
Նորածնի դաժան սպանությունը, COVID-19–ի նահանջը, նոր նախարարի նշանակումը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
22:24
31 Հուլիսի 2020
«Զվարթնոց» օդանավակայանին պարտավորեցրել են վերանայել ավտոկայանատեղիի սակագների բարձրացումը
«Զվարթնոց» օդանավակայանին պարտավորեցրել են վերանայել ավտոկայանատեղիի սակագների բարձրացումը