Հայկական զինված ուժերի հետագա քայլերը քննարկվել են Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում

30.09.2020, 21:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ
Հայկական զինված ուժերի հետագա քայլերը քննարկվել են Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակը և հայկական զինված ուժերի հետագա քայլերը:-0-