Հայկական ընդդիմությունը փոփոխություններ է առաջարկում կենսաթոշակների տրամադրման կարգում
11.04.2019,
10:55
Հայկական ընդդիմությունը փոփոխություններ է առաջարկում կենսաթոշակների տրամադրման կարգում:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, գրում է «Ժամանակը»։
Ըստ օրաթերթի, այս փոփոխության նպատակը ՀՀ–ից բացակայող քաղաքացիներին կենսաթոշակ ստանալու հնարավորություն տալն է։
Ըստ գործող կարգի` յուրաքանչյուր տարին կենսաթոշակառուն պետք է ներկայանա սոցիալական ծառայություն և բանկ ու այդ կերպ փաստի, որ ինքը ողջ և առողջ է։
«Պատահում են զավեշտալի դեպքեր, երբ սոցիալական ծառայությունները քաղաքացիներից տեղեկանք են պահանջում բնակության վայրից, որ նրանք ողջ են», – գրում են հոդվածի հեղինակները։
ԼՀԿ խմբակցության առաջարկի իմաստն այն է, որ քաղաքացուն կենսաթոշակի վճարումը դադարեցվի միայն նրա մահվան դեպքում։–0–