Հայկ Մարությանը կթողնի՞ պաշտոնը․ ԶԼՄ
18.08.2020,
14:40
Լուրեր կան, որ Մարությանը հնարավոր է թողնի պաշտոնը․ ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ «Հրապարակ»օրաթերթը գրում է. «Արձակուրդի մեջ գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ օղակը սեղմվում է։ Թեպետ մի քանի անգամ գրվել է, որ նա ազատման դիմում է գրել, որն ինչ-ինչ պատճառներով չի ընդունվել, սակայն կորոնավիրուսի համաճարակն ընդհանրապես ակնհայտ դարձրեց, որ քաղաքապետը տեղում չէ։
Ըստ թերթի տեղեկության, լուրեր կան, որ Մարությանը հնարավոր է թողնի պաշտոնը։ Ու քանի որ դեռևս չի լրացել նրա պաշտոնավարման ժամկետը, և Երևանի ընտրություններին 3 տարի դեռ կա, ըստ օրենքի՝ ավագանու մեծամասնություն կազմող խմբակցությունը պետք է իր կազմից ընտրի քաղաքապետ։ Այժմ շրջանառվում է ավագանու «Իմ քայլի» անդամ, նախկին ակտիվիստ, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի անունը։-0-
Загружается новость ... "Лево"
Ինչպես նշվում է «Հրապարակ»-ի հոդվածում քաղաքապետարանի իրենց աղբյուրներն ասում են, որ այժմ նրանից խիստ դժգոհ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ըստ թերթի տեղեկության, լուրեր կան, որ Մարությանը հնարավոր է թողնի պաշտոնը։ Ու քանի որ դեռևս չի լրացել նրա պաշտոնավարման ժամկետը, և Երևանի ընտրություններին 3 տարի դեռ կա, ըստ օրենքի՝ ավագանու մեծամասնություն կազմող խմբակցությունը պետք է իր կազմից ընտրի քաղաքապետ։ Այժմ շրջանառվում է ավագանու «Իմ քայլի» անդամ, նախկին ակտիվիստ, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի անունը։-0-