Հայաստանը նշում է Զատկի Ճրագալույցը կամ Ավագ շաբաթը

26.03.2016, 17:20
Ավագ շաբաթը կամ Ճրագալույցը Սուրբ Հարության տոնին նախորդող և Մեծ պահքն ավարտող օրն է:
Հայաստանը նշում է Զատկի Ճրագալույցը կամ Ավագ շաբաթը
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ավագ շաբաթը կամ Ճրագալույցը Սուրբ Հարության տոնին նախորդող և Մեծ պահքն ավարտող օրն է: Այն խորհրդանշում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը:

Հենց այս օրը երեկոյան են սկսվում եկեղեցական ժամերգությունները, որոնցից հետո, ըստ Եկեղեցական կարգի, սկսվում է նոր օր:

Ավագ շաբաթ դեռ շարունակվում է Մեծ Պահքը` արդեն պատրաստվում են Զատկի կերակրատեսակները, բայց դրանք ուտել դեռ չի կարելի:

Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Այս ավետիսով էլ ավարտվում է Մեծ Պահքը:

Ավագ շաբաթը ներման և հաշտության օր է: Ներում խնդրեք բոլոր նրանցից, ում, գուցե, նեղացրել եք, և ներեք նրանց, ովքեր ձեզ են վիրավորել: Փորձեք հոգում պահել լուսավոր և դրական մտքեր և փոխանցեք դա շրջապատող մարդկանց: Այս օրը նաև կարիք ունեցողերին մի անտեսեք, օգնեք, եթե ունեք այդ հնարավորությունը:

Թող Աստված օրհնի ձեզ:-0-