Հայաստանը հետախույզների միջազգային ռազմական մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը
06.08.2016,
13:20
Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը «Զինվորական հետախուզության գերազանցիկները» միջազգային մրցույթում:
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը «Զինվորական հետախուզության գերազանցիկները» միջազգային մրցույթում, որը տեղի է ունեցել Նովոսիբիրսկում Միջազգային բանակային խաղերի շրջանակում:
«Հաղթող է ճանաչվել ռուսական թիմը: Չինաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը, Հայաստանը՝ երրորդ», - հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Զինվորական հետախուզության գերազանցիկները» մրցույթն իր մեջ ներառում է այնպիսի փուլեր, ինչպիսիք են «Հետախույզի արահետը» արգելաշարքը, տեղանքի վարակված հատվածի հաղթահարում, երկաթգծի հատվածի պայմանական պայթեցում:
Հետախույզների միջազգային մրցումները 2016 թ.-ին Միջազգային բանակային խաղերի շրջանակում անցկացվում են արդեն երկրորդ անգամ: Նախորդ տարի Նովոսիբիրսկում անցկացված մրցույթին մասնակցել են Ռուսաստանի, Չինաստանի և Բելառուսի թիմերը: Ուժեղագույն են ճանաչվել ռուս զինծառայողները: -0-