Հայաստանը 2016 թ. գարնանային ճանապարհորդությունների մատչելի ուղղությունների ցուցակում է
04.03.2016,
12:48
DaTravel.com առցանց հիպերմարկետի մասնագետները գարնանային զբոսաշրջային սեզոնի նախաշեմին կազմել են ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների ցուցակը:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. DaTravel.com ճանապարհորդությունների առցանց հիպերմարկետի մասնագետները գարնանային զբոսաշրջային սեզոնի նախաշեմին կազմել են ամենամատչելի արտասահմանյան էքսկուրսիոն և ծովային ուղղությունների ցուցակը, որում հայտնվել է նաև Հայաստանը, գրում է National Geographic Россия-ն:
Փորձագետները նշում են, որ ԱՊՀ երկրներ մեկնելը թույլ կտա խուսափել մուտքի արտոնագրերի հետ կապված ծախսերից:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկը ողջ աշխարհի զբոսաշրջիկներին գրավում է մատչելի գներով: Հետադարձ տոմսի արժեքը մեկ ճանապարհորդի համար գարնանը սկսվում է 9 000 ռուբլուց, իսկ հյուրանոցի ստանդարտ սենյակը կարժենա 2 000 ռուբլի մեկ գիշերվա համար: Այսպիսով, մեկ շաբաթով Մինսկ մեկնելը գարնանը կարժենա ընդամենը 23 000 ռուբլի:
Մի փոքր ավելի թանկ կարժենա թռիչքը Ղազախստան և Հայաստան: Աստանա կամ Երևան հասնելու և վերադառնալու համար 2016 թվականի գարնանը միջինը կարելի է 13 000 ռուբլի: Հյուրանոցում ապրելը մեկ գիշերվա համար սկսվում է 2 000 ռուբլուց:
Չնայած, որ դեպի Վրաստան ավիատոմսերը մի քանի հազարով ավելի են` հետադարձ տոմսը սկսած 15 000-ից, ընդհանուր առմամբ մեկշաբաթյա ուղևորությունը կարժենա գրեթե նույնքան, որքան դեպի Ղազախստան և Հայաստան: Թբիլիսիում հյուրանոցային համարի արժեքը մեկ գիշերակացի համար սկսվում է 1 800 ռուբլուց: Եվ այսպես, մեկշաբաթյա այցը Ղազախստան, Հայաստան և Վրաստան կարժենա միջինը 27 000 ռուբլի:
DaTravel.com ցուցակում, բացի այլ ուղղություններից, ընդգրկված են նաև Լիտվան և Լատվիան: Գարնանային հանգստի առավելությունները մերձբալթյան այս երկրներում պայմանավորված են նրանով, որ դեռևս չկա զբոսաշրջիկների այսպիսի հոսք: Լիտվայում և Լատվիայում սկզբնական տեսքով պահպանվել են ամրոցները, աշտարակները, տարբեր հարյուրամյակների և դարաշրջանների տաճարներն ու եկեղեցիները:
Բյուջետային ուղղություններից են նաև` Չեխիան, Բուլղարիան, Իտալիան, իսկ որպես ծովային հանգիստ DaTravel.com-ը խորհուրդ է տալիս Ասիայի երկրները` Թաիլանդը, Վիետնամը և Չինաստանը:
DaTravel.com-ը BSI Global Group միջազգային հոլդինգի կազմում ընդգրկված և ճանապարհորդությունների ինքնուրույն ծրագրման առցանց սերվիս է: