Այսօր 10 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը
03.06.2025,
11:12
Այսօր 10- ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 10- ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 3-ին 09:30-20:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան 30-169 շենքերի, Զ.Անդրանիկ Թաղ. 110-191 շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– ասված է հաղորդագրության մեջ։