582.43
6.33
493.33
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Հայաստանը նախատեսում է գնել կորոնավիրուսի շուրջ 600 հազար պատվաստանյութ

17:54
26 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ հայտարարություն է տարածել։ 

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերահսկման և, հետևաբար, համաճարակային իրավիճակի բարելավման նպատակով կարևորվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերումը:

Այս նպատակով բանակցություններ են վարվում բոլոր հնարավոր կողմերի, մասնավորապես` պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների հետ: 

Загружается новость ... "Право"
«Ներկայումս COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար առանձնահատուկ հնարավորություն է ընձեռվել: Ստեղծվել է միասնական գնումների հարթակ, որը համակարգվում է միջազգային գործընկերների կողմից` COVAX FACILTY հիմնադրամի միջոցով։ Վերջինս վարում է անմիջական բանակցություններ պատվաստանյութերի արտադրողների հետ՝ նպաստելով գործընթացի արագացմանը, սահմանելով պատվաստանյութերի միասնական գներ, աջակցելով հիմնադրամում ընդգրկված երկրների համար երաշխավորված գնով և քանակով պատվաստանյութերի ձեռքբերմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Առողջապահության նախարարությունը COVAX FACILTY-ի հիմնադրամի հետ ստորագրել է համաձայնագիր COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար։ Նախատեսվում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկի խմբերում գտնվող շուրջ 300 հազար անձի համար` յուրաքանչյուրին երկու դեղաչափ։ 

Պատվաստանյութի ձեռքբերման ֆինանսական ընդհանուր արժեքը մոտավորապես կազմում է 6 միլիոն 330 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ դեղաչափի միջինացված արժեքը` 10.55 ԱՄՆ դոլար, որը կարող է բանակցությունների արդյունքում նվազել։

Նշվում է, որ պատվաստանյութի առաջին չափաբաժնի (բնակչության 3 տոկոսի չափով) մատակարարումը նախատեսվում է 2021 թվականին՝ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի լիցենզավորումից և կիրառման թույլտվությունից հետո` հնարավորինս շուտ։ 

«Ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների իրականացումը կնպաստի հիվանդացության նվազմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության թուլացմանը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:36
20 Հոկտեմբերի 2020
ՀՀ կառավարությունը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում. օրակարգում երկու փաստաթուղթ է
ՀՀ կառավարությունը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում. օրակարգում երկու փաստաթուղթ է
16:18
20 Հոկտեմբերի 2020
Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի․ Փաշինյանը ազգային հերոսի կոչում կշնորհի ՀՀ ԶՈւ 2 հրամանատարի
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման․ ՀՀ վարչապետ
12:15
20 Հոկտեմբերի 2020
Համացանցի օգտատերերը դժգոհում են Ucom-ի աշխատանքից. ընկերությունը պարզում է խափանումների պատճառը
Համացանցի օգտատերերը դժգոհում են Ucom-ի աշխատանքից. ընկերությունը պարզում է խափանումների պատճառը
11:07
20 Հոկտեմբերի 2020
1234 նոր դեպք՝ 1 օրում. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 66694-ի. մահացել է 10 մարդ, որից մեկը չի ունեցել քրոնիկական հիվանդություններ
1234 նոր դեպք՝ 1 օրում. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 66694-ի. մահացել է 10 մարդ, որից մեկը չի ունեցել քրոնիկական հիվանդություններ
20:24
19 Հոկտեմբերի 2020
Վարձկաններ Սիրիայից, Սասուն Միքայելյանի վիրավորումը և այլ կարևոր լուրեր՝ սահմանից (ՎԻԴԵՈ)
Վարձկաններ Սիրիայից, Սասուն Միքայելյանի վիրավորումը և այլ կարևոր լուրեր՝ սահմանից. ՎԻԴԵՈ
18:49
19 Հոկտեմբերի 2020
Վարչապետը շաբաթվա կտրվածքով Անվտանգության խորհրդի 2-րդ նիստն է հրավիրել՝ Ղարաբաղում իրադրության շուրջ
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը՝ Ղարաբաղում իրադրության շուրջ
18:04
19 Հոկտեմբերի 2020
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է
14:16
19 Հոկտեմբերի 2020
Արցախցի կանայք պահանջում են միջազգային հանրությունից չլռել, նրանց հետ կհանդիպի ՄԱԿ–ի ներկայացուցիչը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արցախցի կանայք պահանջում են միջազգային հանրությունից չլռել, նրանց հետ կհանդիպի ՄԱԿ–ի ներկայացուցիչը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
19 Հոկտեմբերի 2020
Ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը, որը Թուրքիան «արգելափակել էր» հասավ Հայաստան (ՖՈՏՈ)
ԱՄՆ-ից մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռն անցավ Թուրքիայի օդային տարածքով և հասավ Հայաստան․ ՖՈՏՈ
12:00
19 Հոկտեմբերի 2020
Հայաստանը հարձակման տակ է. աշխարհահռչակ ռեփեր Puff Diddy–ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին (ՖՈՏՈ)
Հայաստանը հարձակման տակ է. աշխարհահռչակ ռեփեր Puff Diddy–ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին. ՖՈՏՈ
11:08
19 Հոկտեմբերի 2020
Կորոնավիրուսի 1722 թեստից 766–ը դրական է, մահացել է 10 մարդ. ԱՆ–ն մանրամասնում է
Կորոնավիրուսի 1722 թեստից 766–ը դրական է, մահացել է 10 մարդ. ԱՆ–ն մանրամասնում է
09:27
19 Հոկտեմբերի 2020
Գեղարքունիքում դպրոցներ են վնասվել Ադրբեջանի ԱԹՍ–ների հարվածների հետևանքով (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում դպրոցներ են վնասվել Ադրբեջանի ԱԹՍ–ների հարվածների հետևանքով. ՖՈՏՈ