ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, մարտի 29-31–ը հանրապետության ողջ տարածքում պարբերաբար անձրևներ ու ամպրոպներ են սպասվում, առանձին շրջաններում` ուժեղ անձրևներ։ Իսկ ապրիլի 1-2–ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավ–արևելյան` 5-10 մետր վայրկյան արագությամբ, որոշ մարզերում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան։
Օդի ջերմաստիճանը մարտի 29–ի լույս գիշեր կբարձրանա 4-5 աստիճանով, մարտի 30–ին և 31–ին կնվազի 3-5 աստիճանով, իսկ ապրիլի 1-2–ին` նույքան կբարձրանա։
Երևանում մարտի վերջին օրերին սնդիկի սյունը ցերեկային ժամերին կմնա 20-22 աստիճանի սահմաններում, իսկ ապրիլի առաջին օրերին կտաքանա մինչև 24-26 աստիճան։ -0-
Փաշինյանը հայտարարել է, որ ցանկացած ադրբեջանցի, որը մոլորվելու հետևանքով կհայտնվի Հայաստանում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին
Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ Ադրբեջանի 86600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ–ն պատրաստ է ճանաչել, և իր ընկալմամբ` Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց մեկ ամսով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում