Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու Կարեն Ղազարյանի ազատ արձակման ուղղությամբ. ԱԳՆ
01.03.2019,
10:33
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Կարեն Ղազարյանի նկատմամբ Ադրբեջանում կայացրած ազատազրկման մասին «վճիռը»։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Կարեն Ղազարյանի նկատմամբ Ադրբեջանում կայացրած ազատազրկման մասին «վճիռը»։
Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է՝ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիական անձ։
Ադրբեջանում է հայտնվել 2018թ. հուլիսին՝ անհայտ պայմաններում (ըստ ամենայնի մոլորվելու հետևանքով) ու այս երկրի կողմից ներկայացվել որպես դիվերսանտ։
«Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները, չբավարարվելով անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Կարեն Ղազարյանի նկատմամբ ֆարս հիշեցնող դատական գործընթացի նախաձեռնությամբ, ավելի հեռուն գնացին և ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մեր քաղաքացու գործն «արագացված կարգով» քննելով՝ կայացրեցին 20 տարվա ազատազրկման դատավճիռը:Մենք դատապարտում ենք ադրբեջանական դատարանի՝ միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ խախտմամբ կայացրած այդ դատավճիռը, որի իրական հեղինակն Ադրբեջանի ղեկավարությունն է»,– նշվում է Նաղդալյանի հայտարարությունում։
Որևէ մեկի համար գաղտնիք չէ պետական մակարդակով Կարեն Ղազարյանի պատանդառության իրական նպատակը, սակայն այդ ջանքերը չեն կարող հաջողության հասնել։ «Թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի համար գերակայություն են հակամարտության գոտում ապրող մարդկանց իրավունքները և միջազգային հումանիտար իրավունքը»,– ընդգծել է Նաղդալյանը։
Ավելին, ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով, Արցախի իշխանությունների` վերջերս ընդունած որոշումը` ազատ արձակելու համաչափ պատիժը կրած ադրբեջանական զինծառայողին, լավագույնս վկայում է իրավունքի գերակայության և միջազգային հումանիտար իրավունքի հանդեպ հայկական կողմի հավատարմության մասին։
Ադրբեջանի ԶՈՒ 157–րդ մոտոհրաձգային բրիգադի զինծառայող Էլնուր Էլմանօղլի Հուսեինզադեն, ով 2017 թվականի փետրվարի 1–ին դատապարտվել էր Արցախի սահմանն անօրինական հատելու համար, փետրվարի 2–ին ազատ է արձակվել։
Սակայն ազգային ատելության հողի վրա կատարված անչափահասի սպանությունը գտնվում է այլ իրավական, ինչպես նաև բարոյական հարթությունում, առավել ևս երբ մեր հիշողությունում վառ է նմանօրինակ հանցագործությունների և դրանց իրականացնողների համապետական հերոսացումը:
«15 տարի առաջ նույն դրդապատճառներով սպանության համար հերոսացված մարդասպանի անպատժելիությունն ամենօրյա հիշեցում է, որ ո՛չ մեր տարածաշրջանին և ո՛չ էլ միջազգային հանրությանը պետք չեն նմանօրինակ նոր «հերոսներ»»,– ասվում է Նաղդալյանի հայտարարության մեջ
Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դատապարտվել է Հունգարիայի ցմահ ազատազրկման 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար, իսկ ավելի ուշ ներում է ստացել և ընդունվել իր հայրենիքում որպես հերոս։
«Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու իր քաղաքացու իրավունքների պաշտպանության և ազատ արձակման ուղղությամբ»,– հավելել է Նաղդալյանը։ -0-

Загружается новость ... "Лево"