ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի կարճաժամկետ հեռանկարում ազատականացման հույս ունի, երկուշաբթի լրագրողներին ասաց հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը։
Նա նշեց բանակցային գործընթացում դրական դինամիկան, ընդգծելով, որ հայկական կողմի առաջարկած ռեադմիսիայի մասին օրեննք արդեն արժանացել է ԵՄ բարձր գնահատականին։
«Կարելի է դրական դինամիկա նշել և համաձայնագրով առաջխաղացումը լավատեսական համարել»,– ասաց Հովհաննիսյանը։
Հունվարի վերջին Եվրամիության բարիդրացիության ընդլայնման և քաղաքականության հարցերի հանձնակատար Յոհաննես Խանն ասել է, որ Հայաստանի և ԵՄ–ի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մեկնարկի կոնկրետ ամսաթիվ չկա։
Նա միաժամանակ նշեց, որ նախքան Եվրախորհրդարանի ընտրություններն (2019 թ. մայիս` խմբ.) այդ ուղղությամբ նախաձեռնություններ չեն լինի, թեև Եվրահանձնաժողովն այդ հարցում դրական տրամադրվածություն ունի։
Загружается новость ...
"Право"
2018 թվականի հունիսի 1–ից «Հայաստանի, ԵՄ–ի և Ատոմային էներգիայի եվրոպական հանրույթի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը», որը Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել է ապրիլի 11–ին, մասամբ ուժի մեջ է մտել։ Ինքը` համաձայնագիրը, ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24–ին Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի հինգերորդ գագաթնաժողովում։
Այսպիսով, Հայաստանը դարձել է ԵՏՄ առաջին անդամ պետությունը, որը նմանատիպ փաստաթուղթ է ստորագրել Եվրոպայի Միության հետ։ Համաձայնագիրը լիարժեք ուժի մեջ կմտնի ԵՄ բոլոր 28 անդամ երկրների և Հայաստանի վավերացումից հետո։ Ներկա պահին փաստաթուղթը վավերացրել են` Հայաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Ռումինիան, Լյուքսեմբուրգը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան։ -0-