Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագները կվերանայվեն

27.10.2016, 20:01
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվում է վարչապետի հանձնարարականը գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման կապակցությամբ:
Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագները կվերանայվեն
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվում է վարչապետի հանձնարարականը գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման կապակցությամբ, հինգշաբթի խորհրդարանի նիստի ընթացքում ասաց Հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը։

Ինչպես հայտնում է «ԱՌԿԱ» տնտեսական լրատվության գործակալությունը, Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում անցկացրած կառավարության առաջին նիստում հանձնարարել էր ՀԾԿՀ–ին, էներգետիկայի և բանական պաշարների նախարարություններին, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը քննարկել և ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման առաջարկություններ։

«Քննարկումները տարվում են բնակչության սոցիալապես անապահով խավերի, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների և գյուղատնտնեսական վերամշակման գործարանների համար սակագների էական նվազման կողմ, սակայն նրանք պետք է նվազեն ոչ թե ի վնաս մյուս սպառողների, ինչի համար անհրաժեշտ է ֆինանսավորման նոր աղբյուր` ծախսերը ծածկելու համար»,– ասաց Նազարյանը։

Ըստ նրա, տվյալ պահին աշխատանքներ են տարվում տվյալ նածագծի իրագործման համար ֆինանսավորման աղբյուր գտնելու ուղղությամբ։

Ինչպես նշեց Հանձնաժողովի ղեկավարը, ֆինանսավորման աղբյուրի առկայության դեպքում սակագները կվերանայվեն օրենսդրությամբ սահմանված կարգով։

Մասնավորապես, սակագները չեն կարող փոխվել դրանց` ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում։

«Դա նշանակում է, որ գազի սակագները կարող են վերանայվել ոչ ավելի շուտ, քան 2017 թվականի հունվարի 1–ին, իսկ էլեկտրաէներգիայինը` փետրվարի 1–ին։ Կարծում եմ` որոշում կկայացնենք մինչև այդ ամսաթվերը»,– ասաց Նազարյանը։

Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի` 2016 թվականի մայիսի 31–ի որոշմամբ` գազի սակագինը ներքին սպառողների համար հուլիսի 1–ից կնվազի 6 տոկոսով, ամսական մինչև 10 հազար խմ գազ օգտագործող բաժանորդների համար սակագինը դարձել է 146.7 դրամ` ներկայիս 156 դրամի փոխարեն մեկ խմ գազի դիմաց (ներառյալ ԱԱՀ), ամսական ավելի քան 10 հազար խմ գազ օգտագործող բաժանորդների համար սակագինը նվազել է մինչև 257.56 դոլար յուրաքանչյուր հազար խմ–ի դիմաց` ներկայիս 276.98 դոլարի փոխարեն։ -0-