Հայաստանում մեկ ամսվա ընթացքում գրանցվել է կարմրուկի 5 դեպք
02.12.2024,
17:55
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է կարմրուկով պայմանավորված հիվանդացության իրավիճակը երկրում
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է կարմրուկով պայմանավորված հիվանդացության իրավիճակը։
2024 թվականին հաստատվել է կարմրուկով վարակման 561 դեպք, որից 336-ը՝ երեխա, 225-ը՝ մեծահասակ:
Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը գրանցվել է կարմրուկի 5 դեպք, հոսպիտալացվածներ չկան։