Հայաստանում կվերանայվեն խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան 5 քրեական գործեր
21.02.2019,
20:16
Հայաստանում կվերանայվի հինգ աղմկահարույց քրեական գործ՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով:

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կվերանայվի հինգ աղմկահարույց քրեական գործ՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով, հաղորդվում է կառավարության Facebook–ի պաշտոնական էջում։
Մասնավորապես, կվերանայվեն Վալերի Մուրադյանի, Տիգրան Օհանջանյանի, Արման Հակոբյանի, Անդրանիկ Սիլակյանի մահվան գործերը, ինչպես նաև Մատաղիսում երկու զինծառայողների մահվան չբացահայտված գործը։
Այդ նպատակով Հայաստանի Քննչական կոմիտեն և տասն իրավապահ կազմակերպություններ համաձայնագիր են ստորագրել հանրային մոնիթորինգի խմբի ստեղծման վերաբերյալ։
«Առաջին անգամ Հայաստանում գործունեություն է իրականացվում նման ձևաչափով։ Մենք կրկին փաստում ենք, որ Քննչական կոմիտեն բաց է գործակցության համար։ Մեզ համար շատ կարևոր է հանրային վերահսկողությունը։ Վստահ ենք, որ այն աշխատանքը, որը մենք կկատարենք հասարակական կազմակերպությունների հետ, դրական արդյունքներ կտա»,– ասաց Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ՝ Արտակ Կրկյաշարյանը։ -0-