Հայաստանում եղել է նաև մեկ այլ հեղափոխություն, որն աննկատ է մնացել. նախագահ
10.10.2018,
20:54
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի տնտեսական համաժողովում։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում եղել է նաև մեկ այլ հեղափոխություն, որն աննկատ է մնացել, չորեքշաբթի ասաց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը` ելույթ ունենալով Ֆրանկոֆոնիայի տնտեսական համաժողովում։
Նա նշեց, որ Հայաստանում ամեն ինչ երիտասարդ է, ամեն ինչ կենտրոնացած է 21-րդ դարի վրա։ Նախագահը հիշեցրեց, որ Հայաստանում ապրիլին հեղափոխություն տեղի ունեցավ։ Ոմանք այն կոչում են «թավշյա հեղափոխություն», և դա մեծ նվաճում էր Հայաստանի, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի հայերի, այլև արտասահմանում բնակվող հայերի կողմից։
Նա ընդգծեց, որ փոփոխությունը շարունակվում է, «դա արագավազք չէ, 100 մետրանոց վազք չէ, մարաթոն է՝ մենք պետք է ուրվագծենք մեր ապագան առաջիկա տարիների համար, բայց պետք է սկսենք վազել մարաթոնյան վազքի արագությամբ՝ մեկնարկին ունենալով մեծ արագություն, բայց գիտակցելով, որ մարաթոնյան վազք է լինելու»։
«Սակայն, Հայաստանում եղել է և կա մեկ այլ հեղափոխություն, որը ցավոք համաշխարհային հասարակության կողմից աննկատ է մնացել: Դա տեխնոլոգիական հեղափոխությունն է, որը տեղի է ունեցել մեր երկրում և շարունակվում է այսօր, որի կարևորությունն ամբողջովին գիտակցված չէ: Եվ դուք այսօր այդ հեղափոխության կենտրոնում եք, այդ հեղափոխությունը կոչվում է ԹՈՒՄՈ»։
Նա նշեց, որ ունի Հայաստանում 21-րդ դարի ապագա ինդուստրիան կառուցելու իր տեսլականը, որը հիմնված է բարձր տեխնոլոգիաների, նոր վիրտուալ աշխարհի և ԹՈՒՄՈ-ի՝ այն յուրահատուկ կազմակերպության վրա, որը երեխաներին, երիտասարդ սերնդին կրթելու նոր տարբերակ է: Այն ոչ միայն գիտական հանրության, այլև բիզնես հանրության մաս է, և ԹՈՒՄՈ-ն այս ամենն անում է հեղափոխական ձևով: Այն Հայաստանից արտահանվելու է Ֆրանսիա, Ղազախստան, Մոսկվա, Դոհա:
«Իմ երազանքն է, որ Հայաստանի հեղափոխությունը համապատասխանի ֆրանկոֆոն ինդուստրիայի մեծ ներուժին, ներդաշնակություն ստեղծի հյուսիս-հարավի և արևելք-արևմուտքի միջև: Ես հուսով եմ, որ հայերը կրկին ու կրկին ցույց կտան աշխարհին, որ մենք ոչ միայն միջին դարերում էինք վերահսկում Մետաքսի ճանապարհը, այլև կարո՛ղ ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը»,– ասաց Սարգսյանը։
Հայաստանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17–րդ գագաթնաժողովը, որը կտևի մինչև հոկտեմբերի 12–ը։ -0-