Հայաստանում դեռևս պահպանվում է մառախուղը. սպասվում է ձյուն
21.12.2018,
10:39
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, դեկտեմբերի 21–ին և 24–ին ցերեկը երկրի մարզերի մեծամասնությունում, դեկտեմբերի 25–ի լույս գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է մառախուղ և թույլ տեղումներ, լեռներում և նախալեռներում` ձյան տեսքով։ Իսկ դեկտեմբերի 22-23–ին, 24–ի գիշերը և 25–ի ցերեկը կանխատեսվում է չոր եղանակ։
Քամին կլինի հյուսիս–արևելյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում ընդհուպ մինչև դեկտեմբերի 25–ը ցերեկային ժամերին սնդիկի սյունը կտատանվի 4-8 աստիճան տաքության սահմաններում։ Գիշերային սառնամանիքներ չեն սպասվում։ -0-