Հայաստանում 100 ընտանիքներ կկարողանան անվճար սեփականաշնորհել հանրակացարանների իրենց բնակարանները

25.07.2019, 17:02
Ընդամենը քաղաքացիներին որպես սեփականություն կանցնի 106 սենյակ
Հայաստանում 100 ընտանիքներ կկարողանան անվճար սեփականաշնորհել հանրակացարանների իրենց բնակարանները
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել իրավունք տրամադրել հանրակացարաններում ապրող 100 ընտանիքների` այդ բնակարանները սեփականաշնորհելու վերաբերյալ։

«Սահմանվում են հետևյալ պահանջները` բնակելի տարածքները որպես նվիրատվություն տրամադրվում են այն քաղաքացիներին, ովքեր հաշվառման են կանգնած են եղել և փաստացի ապրել են համապատասխան տարածքում մինչև 2017 թվականին մինչև դեկտեմբերի 1–ը, երբեք բնակարաններ ձեռք չեն բերել և դրա ձեռքբերման համար ֆինանսական աջակցություն չեն ստացել»,– ասաց տարածքային կառավարման և ենթակառոիցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Загружается новость ... "Право"

Նաև ընդգծվել է, որ քաղաքացիները չպետք է որպես սեփականություն ունենան անշարժ գույք, բացառությամբ առանձին դեպքերի։

Պապիկյանի խոսքով, ընդամենը քաղաքացիներին որպես սեփականություն կանցնի 106 սենյակ, ծրագիրը նախատեսված է 100 ընտանիքների համար, որոնք բաղկացած են 231 անդամից։
Նախարարը նշեց նաև, որ պայմանագրերը ծրագրվում է ստորագրել մեկ տարվա ընթացքում։ -0-