Հայաստանն իր ներդրումային միջավայրը կներկայացնի միջազգային հարթակներում KPMG-ի օգնությամբ

23.03.2017, 17:20
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «KPMG» բաժնետիրական ընկերության միջև Պայմանավորվածությունների մասին հուշագիր է ստորագրվել։

Հայաստանն իր ներդրումային միջավայրը կներկայացնի միջազգային հարթակներում KPMG-ի օգնությամբ
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «KPMG» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է Պայմանավորվածությունների մասին հուշագիր:

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, փաստաթուղթը ստորագրել են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «KPMG» ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների անդամ Վիկտոր Ակուլյանը:

Հուշագրի համաձայն՝ «KPMG»-ն պատրաստելու է Հայաստանի ներդրումային ու գործարար միջավայրը ներկայացնող տեղեկատվական նյութեր, որոնք ներկայացվելու են միջազգային տարբեր հարթակներում:

«KPMG»-ն աշխարհի ամենախոշոր միջազգային խորհրդատվական աուդիտորական ընկերություններից մեկն է, գործում է մոտ 160 երկրում, այդ թվում` ՀՀ-ում: -0-