Հայաստանն ու Արցախը սգում են Հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինծառայողների մահը

19.12.2020, 12:32
Հայաստանն ու Արցախը սգում են Հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինծառայողների մահը
Հայաստանն ու Արցախը սգում են Հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինծառայողների մահը

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ նահատակվածների պատերազմում, որն Ադրբեջանն ու Թուրքիան ձեռնարկել էին Արցախի ժողովրդի դեմ:

ՀՀ իշխանությունները շաբաթ օրը Հանրապետության հրապարակից սգո երթ են նախաձեռնելու դեպի Եռաբլուր: Ընդդիմությունը որոշել է անցկացնել սեփական նմանատիպ միջոցառումը մեկ օր շուտ. Երևանի բնակիչները նախօրեին երեկոյան ջահերի երթ են կազմակերպել դեպի Եռաբլուր՝ պատվելու Հայրենիքի համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների հիշատակը: 

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրամանով դեկտեմբերի 20-ին Սուրբ պատարագից հետո Հայաստանի բոլոր եկեղեցիներում կանցկացվի հիշատակի արարողություն՝ ի պատիվ արցախյան պատերազմի հերոսների: -0-