424.77
4.34
402.55
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի վարչապետը պատրաստ է տալ այն ամենը, ինչ հայտարարագրված չէ

20:49
09 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի խորհրդարանում կայացած կառավարության ժամի ընթացքում ասաց, որ իր ողջ կարողությունն ու եկամուտները հայտարարագրված են, և նա պատրաստ է նվիրել այն ամենը, ինչ դուրս կմնա այդ ցուցակից։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի հայտարարություն է կատարել, որում նշել է, որ որոշ (չստուգված) աղբյուրներով, վարչապետը շոշափելի կարողություն ունի։ Մասնավորապես, դրանք շենքեր են, բնակարաններ, գործարաններ և ձեռնարկություններ, գազա– և բենզալցակայաններ, հողատարածքներ, գյուղատնտեսական կալվածքներ, ինչպես նաև բաժնեմաս մի շարք գործող խոշոր ձեռնարկություններում։ Պատգամավորը նշեց նաև, որ, վարչապետի` 2006 թվականի հայտարարագրման համաձայն, ինքը 1.2 մլն դոլար է ստացել գյուղմթերքի իրացման համար։ Փաշինյանը կառավարության անդամներին առաջարկել է ստուգել այդ տվյալների իսկությունը։

Փաշինյանի առաջարկությանն ի պատասխան` Աբրահամյանը հայտարարել է, որ պատրաստ է նվիրել ամբողջ չհայտարարագրված կարողությունը։ Վարչապետն ընդգծել է, որ թաքցնելու ոչինչ չունի, և հայտարարագրում է ամբողջ ունեցվածքը` խորհուրդ տալով պատգամավորին զուր չվատնել ժամանակը և չշահարկել այդօրինակ անհիմն հայտարարություններ սեփական հեղինակությունը բարձրացնելու համար։

«Դուք ձեր հետաքննությունն եք անցկացրել, ինչ–որ չստուգված տվյալներ եք գտել և ամպագոռգոռ հայտարարություններ եք անում` որքանով է դա կոռեկտ, ճիշտ կամ բարոյական, թող որոշի հասարակությունը։ Կարծում եմ, որ դուք սխալվում եք, քանի որ այն ամենը, ինչ ես ունեմ, հայտարարագրված է։ Որևէ կոռուպցիոն սկանդալի մասնակից չեմ, հարստություն չեմ դիզել պաշտոնական դիրքի չարաշահմամբ»,– ասաց Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքի եկամուտներին, ապա, ինչպես նշեց վարչապետը, «այդ ծավալները չի հասկանում միայն նա, ով երբեք չի աշխատել հողի հետ, և բերքից ստացված այդ եկամուտները, ըստ նրա, պատգամավորի նշած թվերից շատ անգամներ ավելի է»։

Այդ կապակցությամբ Աբրահամյանն իր օգնությունն առաջարկեց Փաշինյանին նոր ոլորտի յուրացման հարցում, քանի որ «հաշվի առնելով թուրքական ապրանքների նկատմամբ պատժամիջոցները` լավ հնարավորություն է ստեղծվել դեպի Ռուսաստան գյուղատնտեսական բերքի արտահանում կազմակերպման համար»։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:40
27 Հոկտեմբերի 2023
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
13:28
27 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը հանդիպել են Վրաստանում
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպել են Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրանի բնակավայրում
09:41
27 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ում հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած ոճրագործությունից անցել է 24 տարի
1999թ․–ի հոկտեմբերի 27–ը Հայաստանի նորագույն պատմության ամենասև էջերից մեկն է
20:37
26 Հոկտեմբերի 2023
2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները
Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից երկու` «Ի՞նչ ես անում» և «Անկանխիկը թույն ա»  խաղարկությունները
19:05
26 Հոկտեմբերի 2023
570 հազար դրամ. կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
Կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
16:04
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմաբազաները՝ հուսալով դրանք փոխարինել արևմտյաններով․ Զատուլին
Զատուլինը հայտնել է, որ Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմաբազաները՝ հուսալով դրանք փոխարինել արևմտյաններով
15:38
26 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14:21
26 Հոկտեմբերի 2023
ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն. ՆԳ նախարարի տեղակալ
ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն ոստիկանապետի համապատասխան հրամանի շրջանակներում
12:08
26 Հոկտեմբերի 2023
«Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ
11:48
26 Հոկտեմբերի 2023
Երևանը նոր փոխքաղաքապետեր ունի
Այսօր Երևանում քաղաքապետարանում կազմակերպվել է Ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում փոխքաղաքապետեր ընտրելու հարցն էր
09:46
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը