Հայաստանի խոշոր ավտոճանապարհներից մեկի հատվածում խիտ մառախուղ է

04.12.2017, 21:04
Դեկտեմբերի 4-ին ժամը 18:10-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Հայաստանի խոշոր ավտոճանապարհներից մեկի հատվածում խիտ մառախուղ է
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 4-ին ժամը 18:10-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 5-ին, 6-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին հանրապետության ողջ տարածքում, 8-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ։

Միաժամանակ, դեկտեմբերի 6-ին լեռնային շրջաններում կտեղա ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան տեսքով:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում առկա է մառախուղ:

«Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,– ասվում է հաղորդման մեջ։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, հայտնում է գերատեսչությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությանը։ -0-