Հայաստանի և Մոլդովայի միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմ է հաստատվել

12.09.2017, 14:07
Հայաստանի խորհրդարանն աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում վավերացրեց Մոլդովայի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի մասին համաձայնագիրը։
Հայաստանի և Մոլդովայի միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմ է հաստատվել
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանն աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում վավերացրեց Մոլդովայի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի մասին համաձայնագիրը։

Դա ստանդարտ համաձայնագիր է, որը թույլ է տալիս կես տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիներին առանց մուտքի արտոնագրի գտնվել Մոլդովայում, իսկ Մոլդովայի քաղաքացիներին` Հայաստանում։

Համաձայնագիրը կտարածվի ինչպես դիվանագիտական, այնպես էլ սովորական անձնագրեր ունեցողների վրա։ -0-