Հայաստանի բնակչին բերման են ենթարկել «Կարմիր գրքում» ընդգրկված բեզոարյան այծին սպանելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

09.06.2016, 20:19
Եղեգնաձորի բնակիչ Սևակ Բաբայանին որսագողության կասկածանքով բերման են ենթարկել Վայոց Ձորի աշխատակիցները։
Հայաստանի բնակչին բերման են ենթարկել «Կարմիր գրքում» ընդգրկված բեզոարյան այծին սպանելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Եղեգնաձորի բնակիչ Սևակ Բաբայանին որսագողության կասկածանքով բերման են ենթարկել Վայոց Ձորի աշխատակիցները։

Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ, հունիսի 7–ի վաղ առավոտյան ոստիկանները, ստանալով օպերատիվ տվյալներ, Արփի գյուղից բերման են ենթարկել Բաբայանին իր մեքենայով։
Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է «Կարմիր գրքում» ընդգրկված սպանված բեզոարյան այծը։

Բաբայանը խոստովանել է, որ ինքն է սպանել կենդանուն Գնիշիկ գյուղից ոչ հեռու երկփող որսորդական հրացանով։ --0--