Հայաստանի նախկին վարչապետն առաջարկել է ստեղծված իրավիճակից դուրս գալու այլընտրանքային տարբերակ

22.04.2018, 19:31
Հայաստանի նախկին վարչապետ, Ռուս–հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն առաջարկել է վերականգնել երկրում նախագահական իշխանավարումը։

Հայաստանի նախկին վարչապետն առաջարկել է ստեղծված իրավիճակից դուրս գալու այլընտրանքային տարբերակ
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի նախկին վարչապետ, Ռուս–հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն առաջարկել է վերականգնել երկրում նախագահական իշխանավարումը։

«Երկրին հրամցված խորհրդանական համակարգը չդիմացավ առաջին իսկ լուրջ փորձությանը: Չի դիմանալու նաև հետագայում: Ցանկացած բանակցությունների առանցքում պետք է լինի նոր Սահմանադրության ընդունումը՝ նախագահական համակարգի վերադարձով»,– գրել է Դարբինյանը Facebook-ի իր էջում։

Նա նշել է, որ դա պետք է լինի մեկ վերապահումով` նախագահի պաշտոնավարումը պետք է սահմանափակվի մեկ ժամկետով:

Դարբինյանը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1998-1999 թվականներին։ -0-