Հայաստանի նախագահը Փաշինյանի հետ բանակցությունների հույս ունի

21.04.2018, 20:01
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ կարճ առանձնազրույցից հետո լքեց Հանրապետության Հրապարակը:
Հայաստանի նախագահը Փաշինյանի հետ բանակցությունների հույս ունի
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ կարճ առանձնազրույցից հետո լքեց Հանրապետության Հրապարակը, որտեղ այս րոպեներին ընդդիմության հանրահավաքն է:

Հարցին, թե կշարունակվեն արդյոք բանակցությունները, Սարգսյանը հակիրճ պատասխանեց. «Հուսանք»:

Նա խոստացավ բոլոր լրագրողներին հրավիրել իր մոտ:

Ապրիլի 13-ից Նիկոլ Փաշինյանը Երևանի կենտրոնում շուրջօրյա հանրահավաքներ է սկսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, որոնք ապրիլի 16-ից վերածվել են քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների: Բողոքներն ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային խաչմերուկների, ինչպես նաև պետհաստատությունների արգելափակումներով: Ապրիլի 17-ի հանրահավաքում Փաշինյանը հայտարարեց երկրում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին: Ակցիաների ընթացքում բերման են ենթարկվում ցուցարարներ: -0-