Հայաստանի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2018, 10:46
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հայաստանի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Պետության ղեկավարը ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում։

Սարգսյանին ուղեկցում են Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, Գերագույն դատական խորհրդի ղեկավար Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական դատարանի ղեկավար Հրայր Թովմասյանը, խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը, պատգամավորներ և նախարարների պաշտոնակատարներ։

Նախագահին ուղեկցում են նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Չեխիայի խորհրդարանը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը և այլ երկրների խորհրդարաններ: -0-