Հայաստանի խորհրդարանը կքննարկի նախագահի նստավայրի տեղափոխուն արտահերթ ռեժիմով
15.11.2018,
16:37
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել նոյեմբերի 21–ին ժամը 11։00–ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել նոյեմբերի 21–ին ժամը 11։00–ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ։
Ինչպես նիստի ընթացքում ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, արտահերթ նիստի օրակարգն առաջարկվում է ներառել յոթ օրինագծեր, այդ թվում` նախագահին Բաղրամյան 26 հասցեում նստավայրը վերադարձնելու օրինագիծը։
Մասնավորապես, խորհրդարանականները պետք է լրացումներ կատարեն «Պետական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքների փաթեթ, որոնք նախատեսում են նախագահի նստավայրը Մաշտոցի 47–ից վերադարձնել Բաղրամյան 26։
Բացի այդ, պատգամավորները պետք է հավանություն տան էլեկտրոնային աշխատանքային գրքույկների անցնելու օրենքի գործողության ժամկետը մեկ տարով երկարացնելուն։
«Պատգամավորները պետք է վավերացնեն ԵՏՄ` մաքսատուրքերի բաշխման տոկոսադրույքների փոփոխություններ ենթադրող փոփոխությունները, ինչպես նաև ԵՏՄ–ում ապրանքների անօրինական շրջանառությունը բացառող ևս մեկ համաձայնագրի փոփոխությունները»,– ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով, պատգամավորներն արտահերթ կարգով նաև պետք է հավանություն տան Հայաստանին բյուջետային օժանդակության ծրագրի շրջանակում Ասիական զարգացման բանկի կողմից վարկի տրամադրման համաձայնագրրին, փոփոխություններ կատարել «Ընդերքի մասին» օրենքում, ինչը թույլ կտա բացահայտել հանքավայրերի, հատկապես` մետաղի հանքավայրերի իրական տերերին և բաժնետերերին։
Նաև արտահերթ նիստի օրակարգում ներկայացված է 2019 թվականի պետբյուջեի նախագիծը, որը, ինչպես նշեց Հայաստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, արդեն քննարկվել է խորհրդարանում և պատգամավորներից առաջարկություններ ստանալու փուլում է։ -0-

Загружается новость ...
"Право"