Հայաստանի ԱԻ նախարարը մեկնաբանել է ընդդիմության` պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու «հրավերը»

26.04.2018, 19:59
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը մտադիր չէ ընդունել նոր պաշտոնների առաջարկներ:
Հայաստանի ԱԻ նախարարը մեկնաբանել է ընդդիմության` պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու «հրավերը»
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը մտադիր չէ ընդունել նոր պաշտոնների առաջարկներ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է:

Տոնոյանը նշել է, որ ինքը հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության գործող կառավարության թիմի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը և շարունակելու է իր տեղում իրականացնել ԱԻ նախարարի պարտականությունները։

Загружается новость ... "Лево"

«Ես կաշխատեմ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ազատել ինձ իմ պարտականությունների կատարումից և ես չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել»,– ասել է Տոնոյանը։

Նա նաև ավելացրել է, որ ստեղծված «արտակարգ քաղաքական իրավիճակում» իր ամենօրյա և՛ հեռախոսային շփումները, և՛ անձնական հանդիպումները «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ կապված են բացարձակապես հանրային անվտանգության ապահովման օրհասականությամբ: -0-