Հայաստանի ԱԱԾ–ն 1 տարում պետբյուջե է վերադարձրել ավելի քան 47 մլն դոլար

22.07.2019, 19:58
Հաշվետու ժամանակահատվածում դեպարտամենտի կողմից հարուցվել է 327 քրեական գործ
Հայաստանի ԱԱԾ–ն 1 տարում պետբյուջե է վերադարձրել ավելի քան 47 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը 2018 թվականի մայիսի 10–ից 2019 թվականի հունիսի 14–ն ընկած հատվածում քննվող տնտեսական հանցագործությունների քրեական գործերի շրջանակում պետբյուջե է վերադարձրել 22.6 մլրդ դրամ (ավելի քան 47.6 մլն դոլար)։

Ինչպես հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը, հաշվետու ժամանակահատվածում դեպարտամենտի կողմից հարուցվել է 327 քրեական գործ, որոնցից 72–ը` տնտեսական հանցագործությունների։ Այդ տնտեսական հանցագործությունների արդյունքում պետությանը հասցրած ընդհանուր վնասը կազմել է 46.7 մլրդ դրամ (շուրջ $98 մլն)։

Загружается новость ... "Право"

Ընդհանուր առմամբ հետաքննվել է 406 քրեական գործ 137 մարդու նկատմամբ, որոնցից դատարան է ուղղվել 91 մարդու նկատմամբ 50 քրեական գործ։ 21 անձի նկատմամբ 35 քրեական գործերով դատավարությունն ավարտված է, իսկ 25 անձի նկատմամբ 39 գործերով` դադարեցված։

123 քրեական գործ փոխանցվել է դատախազություն քննչական եզրակացություն ստանալու համար։ 155 գործերով նախաքննությունը շարունակվում է։ -0-