Հայ-ռուսական հարաբերությունները աննախադեպ մեծ ներուժ ունեն դրանք խորացնելու համար. Կարապետյան
14.10.2016,
14:40
Հայ-ռուսական հարաբերությունները աննախադեպ մեծ ներուժ ունեն դրանք խորացնելու համար, ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` Երևանում անցկացվող ԵՏՄ հինգերորդ միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-ռուսական հարաբերությունները աննախադեպ մեծ ներուժ ունեն դրանք խորացնելու համար, ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` Երևանում անցկացվող ԵՏՄ հինգերորդ միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ:
Նրա խոսքով, նման հարթակը միանգամայն օգտակար է գործընկերների, ընկերների, համախոհ, միևնույն ալիքի վրա գտնվող մարդկանց համար` օպտիմալ որոշումների, փորձի փոխանակման, բիզնեսի զարգացման նախադրյալների ստեղծման համար:
«Չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին` ես կարծում եմ, որ առկա է աննախադեպ մեծ ներուժ դրանք խորացնելու համար, իսկ տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացները և եվրասիական տարածքը կարող են դրան միայն նպաստել», - ասաց Կարապետյանը:
Նա նշեց, որ հատման կետեր շատ կան, ինչպես նաև ընդգծեց հաջորդականության կարևորությունը, որն առկա է բոլոր հանդիպումներին և վկայում է ամուր գործնական հարաբերությունների մասին:
«Ուրախ եմ ողջունել ԵՏՄ համաժողովի մասնակիցներին և ցանկանում եմ արդյունավետ աշխատանք մաղթել: Իսկ դրա համար, իմ կարծիքով, անհրաժեշտ է նաև մի քիչ զգալ Հայաստանը, նրա մշակույթը և պատմությունը», - ասաց Կարապետյանը: -0-