Հայ մշակողների Shadowmatic խաղը 2015թ. AppStore լավագույն հավելվածների ցուցակում է

11.12.2015, 11:20
Հայ մշակողների Shadowmatic խաղը 2015թ. AppStore լավագույն հավելվածների ցուցակում է։
Հայ մշակողների Shadowmatic խաղը 2015թ. AppStore լավագույն հավելվածների ցուցակում է
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ մշակողների Shadowmatic խաղը 2015թ. AppStore լավագույն հավելվածների ցուցակում է։

Ինչպես նշեց Triada Studio տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը Facebook սոցցանցի իր էջում, խաղը, մասնավորապես, լավագույն է ճանաչվել Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Հնդկաստանում և այլ երկրներում։ Ռուսաստանի տարածքում Shadowmatic–ն արժանացել է «Տարվա խաղ» տիտղոսին` զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

«Շատ հպարտ եմ, որ խաղը հայտնվել է 2015 թվականին AppStore լավագույն գլոբալ հավելվածների ցուցակում, բայց, իհարկե, ափսոս, որ ԱՄՆ տարածքում խաղը պարզապես լավագույնների ցանկում է»,– ասվում է Դաբաղյանի հրապարակման մեջ։

Դաբաղյանը շնորհակալություն է հայտնել Shadowmatic–ի ողջ անձնակազմին և բոլոր նրանց, ովքեր սատարել են և հավատացել թիմին։

Արդեն վաճառքների հիթ դարձած և շատերի կողմից սիրված Shadowmatic զարգացնող խաղը գործարկվել է 2015 թվականի հունվարի 15–ից։ Հավելվածը հասանելի է 14 լեզուներով, այդ թվում` հայերենով։ Խաղում հայտնվել են նաև լրացումներ` Arcade Mode, և մանկական նոր մակարդակներ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Խաղի էությունն այն է, որ խաղացողին առաջարկվում են տարբեր չափերի, ձևի, անջատ կամ միավորված ֆիգուրներ, և նրա առջև խնդիր է դրված հավաքել այդ ֆիգուրներն այպես, որ դրանց ստվերը որոշակի օբյեկտ դառնա։

Այս տարվա ամռանը Shadowmatic–ն արժանացել է Apple Design Awards պատվավոր մրցանակի։ Shadowmatic–ը հաղթող է ճանաչվել նաև ArmNet Awards 2015 մրցույթի «Դիզայն և հարմարավետություն/բջջային հավելված» և «Նորարարություններ» անվանակարգերում։

2015 թվականի նոյեմբերից խաղը հասանելի է նաև AppleTV–ում։ -0-