411.99
4.03
390.88
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հայ-ֆրանսիական հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության վրա. ՀՀ վարչապետ

22:15
20 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-ֆրանսիական հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության վրա, ասել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Բուշ-դյու-Ռոնը Ֆրանսիայի ամենամեծ դեպարտամենտներից է, որի կազմում ընդգրկված է 119 քաղաք:

Վարչապետը խոսքով, երկու երկրների միջև ձևավորված օրինակելի համագործակցության մասին են վկայում ոչ միայն բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, այլև ֆրանսիական գործարար շրջանակների լայն ներգրավվածությունը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում։

Կառավարության ղեկավարն ավելացրել է, որ երկկողմ հարաբերությունների կայացման ու զարգացման գործում մեծ ներդրում ունի ֆրանսահայ համայնքը, և շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հարգալից վերաբերմունքի համար:

Կողմերն անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և 2016 թ. ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած լայնամասշտաբ նախահարձակ գործողություններին:

ՀՀ վարչապետը նշել է, որ ապրիլյան աննախադեպ գործողությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման տապալմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության հերթական անթաքույց դրսևորումն էր, և հայկական զինված ուժերն արժանի հակահարված հասցրին հակառակորդին:

Երկուստեք անընդունելի են համարվել Արցախի նկատմամբ լայնածավալ ռազմական գործողությունները և կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը կարևորել է տիկին Վասալի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացման տեսանկյունից և ընդգծել, որ այն տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ է պարունակում:

Վարչապետը նշել է, որ ՀՀ շուրջ 2 տասնյակ շրջաններ և համայնքներ, ներառյալ` Երևանը, արդյունավետ փոխգործակցում են Ֆրանսիայի քույր քաղաքների ու շրջանների հետ, որոնց թվում է նաև հայաշատ Մարսելը, և պատվիրակության այցը կխթանի երկկողմ ապակենտրոնացված համագործակցության խորացումը:
Իր հերթին տիկին Վասալը նշել է, որ ուրախ է այցելել Հայաստան և բավական տպավորված է մեր երկրում արձանագրված զգալի առաջընթացով:

Նա նշել է, որ այցի շրջանակում պատվիրակությունը եղել է Էջմիածնում և մասնակցել «Էջմիածին 13» ֆրանսիական դիսպանսերի 10-ամյակին նվիրված միջոցառմանը, որը գործում է «Բարձունք 5165» ֆրանսահայ կազմակերպության (Մարսել) հովանավորությամբ, ապա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Մարտին Վասալը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի միջև համատեղ ծրագրերի ընթացքից և ընդգծել, որ դեպարտամենտը շարունակելու է աջակցել Հայաստանին զարգանալ և հզորանալ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի հետագա ծրագրերի մշակմամբ և իրականացմամբ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ
23:42
27 Սեպտեմբերի 2023
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
21:11
27 Սեպտեմբերի 2023
«Ռոսիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթեր է գործարկում Սանկտ Պետերբուրգից Երևան
Ավիաընկերության չվացուցակում ավելացվել է լրացուցիչ չվերթ դեպի Երևան