«Հանցագործների կողմից թղթադրամների օգտագործումն անհնար է». «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը հայտարարություն է տարածել
29.07.2019,
23:38
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել հայտարարությամբ բանկոմատից խոշոր գումարի հափշտակության վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել հայտարարությամբ բանկոմատից խոշոր գումարի հափշտակության վերաբերյալ:
Ավելի վաղ ՔԿ մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախնական տվյալներով, հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, այն է՝ պայթեցնելու եղանակով, բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի դուռը և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերի կանխիկ գումար:
Պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է 17.974.000 ՀՀ դրամ:
«Բանկոմատում առկա բոլոր միջոցները ապահովագրված էին: Բացի այդ, բոլոր դրամատուփերը հագեցած էին ներկանյութ պարունակող համակարգերով, որոնք աշխատել են բանկոմատի պայթյունի ժամանակ: Այսպիսով, հանցագործների կողմից թղթադրամների օգտագործումն անհնար է։ Իրավապահ մարմինների կողմից կատարվում է հետաքննություն»,- ասվում է բանկի հայտարարության մեջ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–