Համաներման հարցը Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում է
24.10.2018,
18:56
Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանի որոշմամբ համաներման հարցն ընդգրկվել է հոկտեմբերի 29–ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանի որոշմամբ համաներման հարցն ընդգրկվել է հոկտեմբերի 29–ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի խորհրդարանի պաշտոնական կայքը։
««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» 2018 թվականի հոկտեմբերի 23-ի ՆՈ-21-Ն որոշման մեջ կատարել լրացում և արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին»»,– ասվում է հաղորդման մեջ։
Վերջին անգամ Հայաստանում քրեական գործերի համաներում է հայտարարվել 2013 թվականին։ «Ծառուկյան» դաշինքը հանդես է գալիս համաներում անցկացնելու առաջարկով` քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության պատճառով։ -0-

Загружается новость ...
"Право"