Համացանցում լայն տարածում գտած գերեվարված զինվորների վերաբերյալ տեսանյութերը շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի հետ․ ԱԱԾ

24.11.2020, 11:41
ԱԱԾ-ն  հորդորում է զերծ մնալ համացանցում նմանօրինակ տեսանյութերի տարածումից  և բացառապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկություններով
Համացանցում լայն տարածում գտած գերեվարված զինվորների վերաբերյալ տեսանյութերը շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի հետ․ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․Վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում, և ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա:

«Հաշվի առնելով նմանատիպ երևույթների առկայությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ համացանցում նմանօրինակ տեսանյութերի տարածումից ու այս ասպարեզում ևս բացառապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-