Հակառակորդի արձակած կրակոցներից երկու ոստիկանների հրազենային մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

14.07.2020, 13:34

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով երկու ոստիկանների հրազենային մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
2020թ. հուլիսի 13-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպար բնակավայրին սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել «Տավուշ» ջրամբարի մոտ տեղակայված՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետի ուղղությամբ, որի հետևանքով արկի պայթյունից վնասվել է նշված պահակակետը, իսկ պահակակետում պետական ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Տավուշի բաժանմունքի երկու ոստիկաններ ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ:

«Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ  քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-