Հաջորդ ամռանը նոր լողափ կարող է հայտնվել Հայաստանում

29.06.2017, 18:26
Սևանի ափին նոր հասարակական լողափ կարող է հայտնվել հաջորդ տարի:
Հաջորդ ամռանը նոր լողափ կարող է հայտնվել Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սևանի ափին նոր հասարակական լողափ կարող է հայտնվել հաջորդ տարի, եթե անհրաժեշտ գումարը հավաքվի, հինգշաբթի լրագրողների հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հասարակական լողափերի համակարգող Աշոտ Ավալյանը:

«Նախորդ տարվա ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ բնակչության մեծամասնությունը գերադասում է հանգստանալ լողափերին, որոնք լի են մարդկանցով և ծառայություններ են մատուցում»,- ասաց նա, հավելելով, որ արդյունքում որոշում է կայացվել ավելացնել հասարակական լողափերի քանակը:

Նրա խոսքով, Սևանի լողափի երկայնքով գործում է ընդամենը 11 հասարակական լողափ. 8 տարածք տրամադրվել է կառավարության որոշմամբ, 3-ը` «Սևան» ազգային պարկի կողմից: Ընդ որում` դրանցից 3-ը լողափեր են, որոնք ծառայություններ են մատուցում, իսկ 8-ը նախատեսված է կարճաժամկետ հանգստի համար:

Ավալյանը նշեց, որ լողափը կկառուցվի մի քանի փուլով, նախնական փուլի աշխատանքների համար կպահանջվի 109 մլն դրամ, իսկ ընդհանուր շինարարության արժեքը 250 մլն դրամ է:

«Գոյություն ունեն նաև այլ աղբյուրներ, որոնց մասին այս պահին խոսելը ճիշտ չեմ համարում»,- ասաց Ավալյանը, հավելելով, որ լողափը կարող է հաջորդ տարի կառուցվել, եթե համապատասխան գումար հավաքվի:-0-