«Գլադիատորական մարտեր» հայկական խորհրդարանում

04.02.2016, 20:02
Հայ խորհրդարանականներն արդեն երկրորդ օրն է, ինչ չեն կարողանում «մարսել» Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի արած հայտարարությունն այն մասին, թե որոշ պատգամավորներ պետք է ազատվեն գավառական մտածելակերպից։
 «Գլադիատորական մարտեր» հայկական խորհրդարանում
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ խորհրդարանականներն արդեն երկրորդ օրն է, ինչ չեն կարողանում «մարսել» Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի արած հայտարարությունն այն մասին, թե որոշ պատգամավորներ պետք է ազատվեն գավառական մտածելակերպից։

Հայկական խորհրդարանը քննարկում էր «Քաղաքային կայուն զարգացման» վարկային ծրագիրը, որի շրջանակում Ասիական զարգացման բանկը Հայաստանին վարկ կտրամադրի Երևանում շրջանցող ավտոճանապարհների կառուցման համար, ինչը թույլ կտա բեռնաթափել մայրաքաղաքի կենտրոնը։ ԱԶԲ–ի հետ 2015 թվականի հոկտեմբերի 13–ին 112.97 մլն դոլարի ստորագրած վարկային համաձայնագրի համաձայն, նախատեսվում է Արգավանդ–Շիրակ, ինչպես նաև Բաբաջանյան–Աշտարակ, Դավիթաշեն–Աշտարակ ավտոճանապարհի կառուցումը։

Մարզերի դժգոհությունը

Վարկային համաձայնագիրն էմոցիանի պոռթկում առաջացրեց ընդդիմադիր պատագմավորների շրջանում, ովքեր, բացի երկրի պետպարտքի ավելացման վերաբերյալ ունեցած վրդովմունքից, դժգոհ էին նաև դրա օգտագործման նպատակներից։ Նրանց կարծիքով, միջոցները պետք է ուղղել ոչ թե մայրաքաղաք, այլ մարզեր, որտեղ դիտվում է անկում, գործազրկություն, արտագաղթի աճ։

Ելույթ ունեցող պատգամավորներից յուրաքանչյուրը կոչ արեց ներդնել միջոցները ոչ թե Երևանի, այլ Գյումրու, Վանաձորի և մարզային այլ քաղաքների զարգացմանը, որոնք, նրա կարծիքով, ռեսուրսների ավելի մեծ կարիք ունեն, քան մայրաքաղաքը։

Ինչպես այս առիթով նշեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ներդրումները պետք է ուղղել մարզային ավտոճանապարհների նորոգմանն ու կառուցմանը։ Իսկ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկեց հետևել քաղաքների զարգացման ամերիկյան մոդելին` չկենտրոնանալ միայն մայրաքաղաքի վրա, այլ պետծառայություններն ու պետկառույցներն ուղղել շրջանների բնակավայրեր` դրանով իսկ ապահովելով մարզերի համամասնական զարգացում։

Ո'չ գավառական մտածողությանը

Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարժամազանովը, ով, ի դեպ, ծնվել է Լոռու մարզում, դեռ նախօրեին կոչ արեց պատգամավորներին ազատվել գավառական մտածողությունից։ Նա նշեց, որ մարզերում քաղաքաշինական տարբեր ծրագրեր են իրականացվում, վերականգնվում են ճանապարհներ, իրականացվում են բիզնեսի զարգացման տարբեր նախաձեռնություններ։ «Հնարավոր է, որ դա բավարար չէ, բայց դա չի նշանակում, թե պետք է մոռանալ մայրաքաղաքի զարգացման մասին։ Մայրաքաղաքը պետք է մարզերից ակտիվ զարգանա... Երևանը սպասարկում է մեզ բոլորիս, այդ թվում` մարզերից ժամանած ուսանողներին, զբոսաշրջիկներին, սփյուռքի ներկայացուցիչներին, և անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել մայրաքաղաքի հարմարավետությունը բարձրացնելու համար»,– ասաց Շարմազանովը։

Գլադիատորները հրապարակում

Շարմազանովի կոչը` չենթարկվել գավառական մտածողությանն անդադար պտտվում է խորհրդարանում։ Գրեթե բոլոր պատգամավորները դժգոհություն են հայտնել այս ձևակերպումից, ինչն էլ արտահայտել են իրենց ելույթներում ամբիոնից։

Սրան փոխխոսնակը բավականին կոշտ է արձագանքել` խնդրելով չաղավաղել իր խոսքը։ Նա կրկիրն ընդգծել է, որ չի կարելի Երևանը հակադրել մարզերին։ Շարմազանովը խորհուրդ է տվել գործընկերներին սովորել բազմակարծությանը և հիշեցրել, որ խորհրդարանը գլադիատորական մարտերի հրապարակ չէ։

Փոխխոսնակի հետ համակարծիք է «Սահմանադրական իրավունք» Միություն կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանըկ, ով կոչ արեց գործընկերներին հանդարտվել և փոխադարձ մեղադրանքներ չուղղել։ Պատգամավորը նշեց, որ խորհրդարանական բոլոր խմբակցությունները, ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ, իրավունք ունեն սեփական կարծիքն արտահայտելու խորհրդարանական ամբիոնից։ -0-