ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն. խոցվել է ժամը 21:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում: Այս մասին Facebook-յան իր էջում հրապարակված լուսանկարներին կից գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Ավելի վաղ Ստեփանյանը
հայտնել էր, որ հայկական ՀՕՊ ստորաբաժանումները հակառակորդի ԱԹՍ են խոցել Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում։
Ինչից րոպեներ անց նա
հայտնեց, որ Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 20:15-ի սահմաններում խոցել են հակառակորդի ևս մեկ ԱԹՍ:
Իսկ դրանից որոշ ժամանակ անց Ստեփանյանը
հայտնեց, որ ժամը 21։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն:–0–