413.78
4.82
386.17
+26
Եղանակը Երևանում
Հայ

Գարնան մասին խոսք լինել չի կարող. Երևանում մինչև 18 աստիճան ցուրտ է սպասվում

15:53
13 Փետրվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 9-ին Հանրապետություն ներթափանցած ցիկլոնի ուժը պահպանվելու է նաև առաջիկա 3 օրերին, armtimes.com–ի հետ զրույցում ասել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Սուրենյանի խոսքով, ցիկլոնով պայմանավորված Հայաստանի տարածքում մինչև փետրվարի 15-ը տեղումները որոշակի դադարներով կշարունակվեն:

Օդերևութաբանը հայտնել է, որ փետրվարի 16-ի ցերեկը տեղումներ չեն լինի, 16-ի երեկոյան ժամերին և գիշերը հանրապետությունում թույլ ձյուն է սպասվում: Իսկ այնուհետև հյուսիս-արեւմուտքից անտիցիկլոն է ներթափանցելու դեպի մեր Հայաստան։

Ըստ նրա, փետրվարի 17-ի ցերեկվանից սկսած եղանակը կպարզի, ու տեղումներն ամենուրեք կդադարեն: Արդեն ամսի 18-ին հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ կլինի»,- մանրամասնել է օդերևութաբանը։

Սուրենյանը միաժամանակ նշել է, որ սպասվում է ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով: «Օդի ջերմաստիճանը մինչև 17-ն անփոփոխ կմնա: Արարատյան դաշտում գիշերը կլինի -8-10, ցերեկը՝ -2-4, իսկ 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի: Եվ սրա պատճառը ոչ միայն եղանակի պարզումն է, այլև արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցումը, անտիցիկլոնի առկայությունը»,- հավելել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ախա Երևանի ցածրադիր հատվածներում 17-ի լույս 18-ի գիշերը նախնական կանխատեսումներով կլինի մինչև -18 աստիճան, բարձրադիր հատվածներում՝ -14-15:

Կայքի հարցին, թե որ Տրնդեզից հետո եղանակը, արդյո՞ք, դեռ չի տաքանա, Սուրենյանն ասել է, որ գարնան մասին խոսք լինել չի կարող, գոնե առաջիկա 10 օրերին գարնան որևէ շունչ մի սպասել պետք չէ։

Իսկ Աշոցքում գրանցված -34 աստիճանը հունվարից հետո ամենացածրն է: Դեկտեմբերին էր եղել նման ցածր ջերմաստիճան: «Ընդհանրապես, Աշոցքը շատ առանձնահատուկ կլիմայական պայմաններ ունի: Այդ ջերմաստիճանը չի տարածվում մյուս մարզերի վրա»,– ասել է օդերևութաբանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում