438.97
4.35
404.36
+6
Եղանակը Երևանում
Հայ

Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

17:20
24 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Facebook-յան իր էջում հայտնել է, որ էլեկտրոնային փոստի միջոցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին։ 

Պաշտպանի հաղորդումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ 

«Տեղեկացնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարանի կողմից բեկանելուց և վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ դատախազի և պաշտպանների կողմից վճռաբեկ բողոքներ ներկայացնելուց հետո, Գագիկ Ծառուկյանին փաստաբանական ծառայություններ մատուցելու ընթացքում և դրա շրջանակում տեղեկություններ ենք ստացել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի և Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։ 

Ընդ որում, անկանխատեսելի որոշումներից խուսափելու նպատակով «որոշվել» է վճռաբեկ բողոքներն այն ժամկետներում մերժել և այն ժամկետներում գործը մուտքագրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի գործի մուտքագրումը համապատասխանի Կենտրոն նստավայրի հերթապահության ժամանակահատվածին, որտեղ էլ նախապես որոշված կարգով դատական գործը պետք է մակագրվեր դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ով էլ արագ կարգով պետք է քննի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացնի։

Քանի որ պաշտպանության կողմի տրամադրության տակ առկա են նաև այս տեղեկությունները հաստատող փաստական տվյալներ և ապացույցներ, ինչպես նաև մատնանշել ենք այնպիսի ապացույցների առկայության մասին, որոնք կարող են ձեռք բերվել քրեական գործ հարուցելու և նախաքննություն կատարելու պարագայում՝ քննչական և դատավարական գործողությունների միջոցով, ուստի այդ փաստերի շարադրմամբ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին։ 

Հաղորդման մեջ նաև մատնանշվել են իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց կողմից կատարված՝ պրակտիկայից և սովորականից տարբերվող այնպիսի գործողություններ, որոնք վկայում են Գագիկ Ծառուկյանի գործով այդ անձանց ակնհայտ շահագրգռվածության և խտրական վերաբերմունքի վերաբերյալ, որոնք կատարվել են հենց կալանավորման միջնորդության քննությունն արագ կարգով և հատկապես Կենտրոն նստավայրում ու նախընտրած դատավորի կողմից ապահովելու հատուկ ջանասիրությամբ։

Տեղին է նշել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, այսինքն՝ իրավունք ունի, որ իր վերաբերյալ գործը քննվի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից։

Իսկ վերը նշված փաստական հանգամանքներն առնվազն ողջամիտ հիմք են տալիս պնդելու, որ Գագիկ Ծառուկյանի այդ իրավունքն ինչ-որ պաշտոնատար անձանց կողմից դիտավորյալ կերպով խախտվում է։ 

Загружается новость ... "Лево"
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելու համար` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին և որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով։ 

Ավելին, նույն օրենսգրքի 308-րդ հոդվածով քրեական պատասխաանտվություն է նախատեսված հետևյալ աարքի համար․«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)»։ 

Իսկ նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով։ 

Հուսով ենք, որ իրավասու մարմինները կգործեն առանց կաշկանդվածության, համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ կհարուցեն քրեական գործ, ինչպես նաև առերևույթ հանցանք կատարած անձանց պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն»։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ