Գագիկ Սուրենյանը նոր պաշտոն ունի

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի Օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը նոր պաշտոն է ստացել: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Գագիկ Սուրենյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ։
Գագիկ Սուրենյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրը:
««Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության համաձայնությամբ և «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանի հրամանով, 2020 թվականի հունիսի 18-ից նշանակվել եմ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ»,- նշել է նա:
Նա հայտնել է, որ պետական այս բարձր պաշտոնն իր համար որքան ոգևորող է, նույնքան էլ՝ պարտավորեցնող:
«Պարտավորված եմ զգում հետագայում նույնպես բարեխղճորեն իրականացնելու աշխատանքային պարտականություններս, գիտակցելով դրա կարևորությունը պետության, հանրության և տնտեսության կայուն զարգացման, բնակչության առողջության և ունեցվածքի պաշպանության գործում»,- նշել է նա:
Գագիկ Սուրենյանն այս նորությամբ կիսվել է նաև իր Facebook-յան էջում: -0-