Facebook-ում վտանգավոր սպամ է տարածվում, որը նպաստում է հայկական կայքերի վրա հարձակումներին

15.07.2020, 10:04
Facebook-ում վտանգավոր սպամ է տարածվում, որը նպաստում է հայկական կայքերի վրա հարձակումներին
Facebook-ում վտանգավոր սպամ է տարածվում, որը նպաստում է հայկական կայքերի վրա հարձակումներին

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը համացանցի օգտատերերին զգուշացնում է ստանգավոր սպամի տարածման մասին, որի միջոցով համացանցի սովորական օգտատերերը մասնակցում են հայկական կայքերի վրա հարձակումներին:

Загружается новость ... "Лево"

«Ժող ջան, հասկանու՞մ եք, չէ, որ սրան հավատաք, ծրագիրը քաշեք, ձեր կոմպը կվարակեք ու շատ շուտով դուք , չիմանալով, կմասնակցեք հայկական կայքերի վրա հարձակումներին: Չխաբվեք»,- նշել է Մարտիրոսյանն իր Facebook-յան էջում:

Նաև նա հայտնել է համացանցում տարածվող ֆիշինգի մասին:

«Ընտիր ֆիշինգ ա, մտնում եք, ահավոր հետաքրքիր բան ա, բայց իմանալու համար պետք ա մեյլի հասցեն ու գաղտնաբառը լրացնեք։ Բնականաբար, չենք անում, չենք աջակցում ադրբեջանական տափուկ ծառայություններին»,- նշել է փորձագետը:-0-